Technovation 2017

Շնորհավորում ենք… 🙂

Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի One Step Ahead ավագ թիմը (ուսուցիչ-մենթոր՝ Վարդանուշ Հովհաննիսյան, աշակերտներ՝ Սոնա Ավետիսյան, Վարդանուշ Նազարեթյան, Վիոլետա Մկրտչյան, Սվետլանա Դավթյան, Աղավնի Հակոբյան, ), «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցությունը աղջիկների համար» ծրագրի մրցույթում ներկայացնելով Armenian Sign Language («Հայերեն ժեստերի լեզու») բջջային հավելվածը, ճանաչվեց հայաստանյան մրցույթի ավագ թիմերի հաղթող` ստանալով Հայաստանյան գլխավոր մրցանակը (Tecnovation Armennia Regional Grand Prize 2017):

Եղիշե Չարենց 120

Ե՛ս եմ հիմա — մի պոետ. եւ իմ անունը — Չարենց —
Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՜րձր ու մեծ:
Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան…
Եղիշե Աբգարի Սողոմոնյան.

Այսօր լրանում է հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակը։

Նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ

Կրթության և գիտության համակարգի սիրելի կանայք,

Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ:
Բոլոր ժամանակներում հայ կինը եղել է ընտանիքի հենասյունը, հոգատարությամբ և արժանապատվությամբ է կատարել իր առաքելությունը` սերնդեսերունդ արժանանալով ակնածանքի ու խոնարհումի: Անգնահատելի է հայ կնոջ դերն ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Սիրելի գործընկերներ՝ մանկավարժներ, դասախոսներ ու գիտնականներ, ձեր պատասխանատու և նվիրական աշխատանքով է պայմանավորված մեր երկրի առաջընթացն ու վաղվա օրը: Դուք առանձնակի սիրով եք կատարում երիտասարդների կրթման ու դաստիարակման կարևոր առաքելությունը, գիտության զարգացմանը միտված ձեր հայրենանվեր գործը:
Սիրելի կանայք, ցանկանում եմ ձեզ առողջություն, աշխատանքային հաջողություններ և անձնական երջանկություն: Մաղթում եմ գարնանանային բարձր տրամադրություն և անսահման սեր:

Լավագույն բարեմաղթանքներով՝ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ