Մաթեմատիկայի ուսուցչի թափուր տեղի մրցույթի հայտարարություն

«ՀՀ Արագածոտնի մարզի Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենությունը հայտարարում է մրցույթ՝ մաթեմատիկայի (5 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը եւ յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Ուսուցչի թափուր աշխատատեղերի համար մրցույթին մասնակցել ցանկացողները հանձնաժողով են ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը՝
1. Դիմում (Ձեւ 1), մեկ լուսանկար 3×4 չափի,
2. Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3. Անձը հաստատող փաստաթուղթ,
4. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),
5. Ինքնակենսագրություն (Ձեւ 5),
6. Այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7. ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ,
8. Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9. Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ եւ բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել եւ համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 14-ից մինչեւ սեպտեմբերի 28-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում. hասցեն՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք, Կարբի բնակավայր, 3-րդ փողոց, 2-րդ նրբանցք, շենք՝ 4:
Տեղեկությունների համար զանգահարել 094 88-55-44 հեռախոսահամարով: