ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ 144

ԿԱՐԲԻԻ Վ. ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ Վ. ԹԵՔԵՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 144-ԱՄՅԱԿԻՆ

Կարբիի Վ. ԹԵՔԵՅԱՆԻ անվան միջն. դպրոցում Xբ դասարանի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված
Վ. Թեքեյանի ծննդյան 144-ամյակին։
Միջոցառմանը ներկա էին հյուրեր, ծնողներ, աշակերտներ։ Բացման խոսքով հանդես եկավ կրթօջախի տնօրեն տ. Ժաննա Ավետիսյանը։ Ելույթ ունեցավ նախկին տնօրեն պ. Ա. Օհանյանը՝ անդրադարձ կատարելով կրթօջախի՝ ԹՄՄ-ի և ԹԿ-ի հետ համագործակցության պատմությանը։
Գ. Օհանյանը, ով նաև միջոցառման կազմակերպիչն էր և հեղինակը, հանդես եկավ շնորհակալական խոսքով և փոքրիկ զեկույցով՝ նվիրված թեքեյանցիների ավելի քան 30-ամյա գործունեությանը՝ աշակերտներին և ներկաներին իրազեկելով այդ մասին։
Միջոցառման ընթացքում աշակերտները ասմունքեցին Վ. Թեքեյանի բանաստեղծություններից, արժևորեցին և գնահատանքի խոսքեր հնչեցրին հայազգի մեծ երախտավորի մասին՝ ոչ միայն որպես մեծ անուն բանաստեղծի, այլև հասարակական- քաղաքական գործչի, ում անունը, ի դեպ, կրում է իրենց կրթօջախը։
Ինֆորմատիկայի ուսուցիչ Արաքսյա Մելքոնյանի մասնակցությամբ ցուցադրվեցին տեսանյութեր և նկարներ Վ. Թեքեյանի մասին և նրա կյանքն ու գործը վավերացնող։
Xա դասարանի աշակերտուհի Գոհար Ավետիսյանի երգերով, VIIIբ դասարանի աշակերտ Նարեկ Ավետիսյանի դուդուկի կատարումներով, պարի խմբի գեղեցիկ ելույթով համեմվեց միջոցառումը։ Ներկաները բարձր տրամադրությամբ և սիրով նշեցին մեծանուն բանաստեղծի հոբելյանը, ինչպես ավանդաբար կատարվում է յուրաքանչյուր տարի այս օրը՝ հունվարի 21-ին։

Դպրոցի տնօրենություն
Տնօրեն՝ Ժ. Ավետիսյան
Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ՝ Գայանե Օհանյան