Յուրի Ջորկայեֆը Կարբիի դպրոցում

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, մեր հայրենակից Յուրի Ջորկայեֆը Կարբի համայնքում հանդիպել է դպրոցի սաներին․․․ ⚽️🏆⚽️🥇⚽️
Յուրի Ջորկայեֆը Ֆրանսիայի հավաքականի կազմում խաղացել է 76 խաղ, խփել 28 գնդակ, դարձել է աշխարհի (1998), Եվրոպայի (2000) չեմպիոն: «Պարի Սեն Ժերմենի» կազմում՝ Եվրոպայի (1996), Միլանի «Ինտերի» կազմում՝ ՈՒԵՖԱ-ի (1998) գավաթակիր: 1991-ին «Մոնակոյի» կազմում նվաճել է Ֆրանսիայի գավաթը: 1994-ին ճանաչվել է Ֆրանսիայի առաջին դիվիզիոնի լավագույն ռմբարկու (20 գնդակ): 1997-ին Ինտերի լավագույն ֆուտբոլիստ: Հանդիսանում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենը: