Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար

Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցը ևս միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին և հատուկ բացված հաշվեհամարին փոխանցել աշակերտների կողմից հանգանակված 580 000 ՀՀ դրամ։
Այս վճռական օրերին բոլորս պարտավոր ենք կուռ միասնությամբ սատարելու Հայոց բանակին՝ արժանապատվորեն ու փառքով կերտելու հերթական հաղթանակը։
Պատերազմի առաջին իսկ օրվանից դպրոցի ուսուցիչների ջանքերով առաջնագիծ է ուղարկվել սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության պարագաներ։
Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում հաղթելու վճռականությամբ մեր ժողովուրդը կրկին բռունցքվել է՝ ապավինելով միասնական ուժի անպարտելիությանը։
Միասին մենք ուժեղ ենք և նեցուկ՝ մեր հայրենիքին 🇦🇲