Հայաստան-ՄԱԿ 25

Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի սան Ելենա Հակոբյանը մասնակցելով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեության 25-ամյակին և ՄԱԿ-ի օրվան (հոկտեմբերի 24) ընդառաջ հայտարարված առցանց մրցույթին, հավաքելով առավելագույն միավորներ, ճանաչվել է հաղթող, առաջին տեղը կիսելով Գեղարքունիքի մարզի Մարտունու Տ/Աբրահամյանի անվան ավագ դպրոցի սան Սերգեյ Հայրապետյանի հետ։ Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ին Ազգային գրադարանում:
Մրցույթին մասնակցել էին 304 դպրոցական՝ Հայաստանի բոլոր մարզերից։ 35 և ավելի բարձր միավորներ էին հավաքել 27 հոգի Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի եւ Երեւանի 8-11-րդ դասարաններից, որոնք էլ պարգեւատրվեցին հավաստագրերով, շնորհակալագրերով եւ հուշանվերներով։