Շնորհավոր տոնդ, սիրելի ուսուցիչ…

Շնորհավոր տոնդ, սիրելի ուսուցիչ…

Իր կոչմանը հավատարիմ` ուսուցիչը դարերով իր առաքելությունը կատարել է մեծ նվիրումով ու սիրով: Բոլոր ժամանակներում նա եղել է այդ վեհ անվան պահպանողն ու կրողը:

Կրթական համակարգը մշտապես եղել է մեր ժողովրդի և նորանկախ պետության ուշադրության կենտրոնում: Այսօր համակարգը լուրջ բարեփոխումների փուլում է, և այդ գործընթացում ուսուցչին մեծ ու պատասխանատու դեր է վերապահված: Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է իր հեղինակությամբ ու կատարած աշխատանքով արժանանահասարակության բարձր գնահատանքին: Այդ ամենին հասնելու համար ուսուցչից պահանջվում է ուժերի և կարողությունների առավելագույն ներդրում: Կիրթ ու բանիմաց սերունդ դաստիարակելը յուրաքանչյուր ուսուցչի պարտքն է և, միաժամանակ, նրա գործունեության գնահատականը: Պետք է միշտ հիշել, որ մեր երկրի ու ժողովրդի ապագա հաջողությունների սկիզբը դրվում է այսօր, և դրանում ուսուցչի աշխատանքը որոշիչ է:

Այս տոնական օրն իմ շնորհավորանքն եմ հղում նաև Սփյուռքի և Արցախի բոլոր ուսուցիչներին, ովքեր իրենց ուսերին են կրում ազգապահպանման կարևոր առաքելությունը:

Շնորհավորելով մեր բոլոր ուսուցիչներին Ուսուցչի օրվա կապակցությամբ` մաղթում եմ առողջություն և նորանոր հաջողություններ:

Լավագույն ցանկություններով՝ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ