ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի 2017թ. կրթական պարգևներ

Նախագահն ընդունել է ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի 2017թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին:
Նախագահը շնորհավորել և խրախուսական նվերներ է հանձնել նաև Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Վ. Հովհաննիսյանին և իր թիմին, Technovation միջազային մրցույթում կրթություն անվանակարգում առաջին մրցանակի և Սիլիկոնյան հովտում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ “Հանդիսատեսի ընտրություն” մրցանակին արժանանալու կապակցությամբ. …
26.10.2017

http://www.president.am/hy/press-release/item/2017/10/26/President-Serzh-Sargsyan-handed-IT-awards-2017/

Հայաստան-ՄԱԿ 25

Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի սան Ելենա Հակոբյանը մասնակցելով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեության 25-ամյակին և ՄԱԿ-ի օրվան (հոկտեմբերի 24) ընդառաջ հայտարարված առցանց մրցույթին, հավաքելով առավելագույն միավորներ, ճանաչվել է հաղթող, առաջին տեղը կիսելով Գեղարքունիքի մարզի Մարտունու Տ/Աբրահամյանի անվան ավագ դպրոցի սան Սերգեյ Հայրապետյանի հետ։ Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ին Ազգային գրադարանում:
Մրցույթին մասնակցել էին 304 դպրոցական՝ Հայաստանի բոլոր մարզերից։ 35 և ավելի բարձր միավորներ էին հավաքել 27 հոգի Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի եւ Երեւանի 8-11-րդ դասարաններից, որոնք էլ պարգեւատրվեցին հավաստագրերով, շնորհակալագրերով եւ հուշանվերներով։

Շնորհավոր տոնդ, սիրելի ուսուցիչ…

Շնորհավոր տոնդ, սիրելի ուսուցիչ…

Իր կոչմանը հավատարիմ` ուսուցիչը դարերով իր առաքելությունը կատարել է մեծ նվիրումով ու սիրով: Բոլոր ժամանակներում նա եղել է այդ վեհ անվան պահպանողն ու կրողը:

Կրթական համակարգը մշտապես եղել է մեր ժողովրդի և նորանկախ պետության ուշադրության կենտրոնում: Այսօր համակարգը լուրջ բարեփոխումների փուլում է, և այդ գործընթացում ուսուցչին մեծ ու պատասխանատու դեր է վերապահված: Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է իր հեղինակությամբ ու կատարած աշխատանքով արժանանահասարակության բարձր գնահատանքին: Այդ ամենին հասնելու համար ուսուցչից պահանջվում է ուժերի և կարողությունների առավելագույն ներդրում: Կիրթ ու բանիմաց սերունդ դաստիարակելը յուրաքանչյուր ուսուցչի պարտքն է և, միաժամանակ, նրա գործունեության գնահատականը: Պետք է միշտ հիշել, որ մեր երկրի ու ժողովրդի ապագա հաջողությունների սկիզբը դրվում է այսօր, և դրանում ուսուցչի աշխատանքը որոշիչ է:

Այս տոնական օրն իմ շնորհավորանքն եմ հղում նաև Սփյուռքի և Արցախի բոլոր ուսուցիչներին, ովքեր իրենց ուսերին են կրում ազգապահպանման կարևոր առաքելությունը:

Շնորհավորելով մեր բոլոր ուսուցիչներին Ուսուցչի օրվա կապակցությամբ` մաղթում եմ առողջություն և նորանոր հաջողություններ:

Լավագույն ցանկություններով՝ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ