Technovation 2017 համաշխարհային գագաթաժողով

Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցել է Technovation Challenge միջազգային մրցույթին, որի շրջանակում Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի «One Step Ahead» թիմն իր մշակած «Armenian Sign Language» բջջային հավելվածով հաղթող է ճանաչվել միջազգային եզրափակչում՝ «Կրթություն» անվանակարգում զբաղեցնելով առաջին հորիզոնականը, և օգոստոսին կմասնակցի Սիլիկոնյան հովտում կայանալիք Համաշխարհային գագաթաժողովին և մրցանակաբաշխությանը…  

Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի One Step Ahead ավագ թիմը (ուսուցիչ-մենթոր՝ Վարդանուշ Հովհաննիսյան, աշակերտներ՝ Սոնա Ավետիսյան, Վարդանուշ Նազարեթյան, Վիոլետա Մկրտչյան, Սվետլանա Դավթյան, Աղավնի Հակոբյան, ), «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցությունը աղջիկների համար» ծրագրի մրցույթում ներկայացնելով Armenian Sign Language («Հայերեն ժեստերի լեզու») բջջային հավելվածը, ճանաչվելով հայաստանյան մրցույթի ավագ թիմերի հաղթող` ստանալով Հայաստանյան գլխավոր մրցանակը (Tecnovation Armennia Regional Grand Prize 2017) հնարավորություն ունեցավ մասնակցելու միջազգային փուլին: Արժանանալով միջազգային ժյուրիի բարձր գնահատականին «Կրթություն» անվանակարգում զբաղեցրեց առաջին հորիզոնականը  և օգոստոսին կմասնակցի Սիլիկոնյան հովտում կայանալիք Համաշխարհային գագաթաժողովին և մրցանակաբաշխությանը:

Technovation Armenia ծրագիրը իրականացրել են Կրթության ազգային ինստիտուտը եւ «Կանայք եւ տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն: Ծրագրին աջակցել և հովանավորել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, «Յունիքոմփ» ընկերությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

Technovation Challenge միջազգային մրցույթը հովանավորել են Google, Intel, Salesforce, Adobe, Verizon, LinkedIn, Oracle, Yahoo, CATechnologies, LemannFoundation, AVGTechnologies, SAP eBay ընկերությունները:

Technovation 2017-ին մասնակցել է 11 000 աշակերտուհի՝ ավելի քան 100 երկրից: