Միջոցառումներ

Ազգային հագուստ

Ազգային տարազը ոչ միայն մշակութային ժառանգության կարևոր տարրերից է, այլ նաև արտահայտում է ազգի գեղարվեստական ստեղծագործ ոգին։ Ավանդական տարազը կայուն հատկանիշներով արտացոլում է տվյալ էթնոսի մշակութային ինքնատիպությունն ու ազգային խառնվածքի առանձնահատկությունները: Հայկական ավանդական հագուստը փոխանցվել է սերունդներով և պահպանել իր անմահությունը…

Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի սաները, ինֆորմատիկայի ուսուցիչ Վարդանուշ Հովհաննիսյանի հետ, իրենց եվրոպացի ընկերներին և համայն աշխարհին ներկայացնում են հայկական ավանդական հանդերձանքը…

Հատուկ շնորհակալություն Տերյան մշակութային կենտրոնին

https://www.youtube.com/watch?v=Np9-tIUTlkU&feature=share&fbclid=IwAR3u227MTFP180j8-iFRsjyn6DSGFUGR7vuJCV4iVm9ckYLOa2JI4WHsChc

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 17-ին Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության մշակույթի և կրթության բաժնի տնօրեն պարոն Հեյդարին, փոխտնօրեն պարոն Սոփանին և կրթության բաժնի վարիչ տիկին Քազեմին այցելեցին Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց: Հյուրերին դիմավորեցին և գեղեցիկ միջոցառումով ողջունեցին դպրոցի սաները պարսկերենի ուսուցչուհի տիկին Ազիզյանի գլխավորությամբ:

 

Միջոցառում Թեքեյան կենտրոնում

Պարիս Բաղդասարյան` առաջին մրցանակ մաթեմատիկայից,
Վահե Ահարոնյան` երրորդ մրցանակ մաթեմատիկայից:

Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Թեքյանական 7-րդ օլիմպիադան` հայոց լեզու և գրականություն, անգլերեն և մաթեմատիկա առարկաներից: Օլիմպիադային մասնակցում էին Թեքեյանական հինգ դպրոցների 8-րդ դասարանների աշակերտները, ինչպես նաև սիրիահայ երեխաներ: Իրենց գիտելիքներով մրցում էին յուրաքանչյուր դպրոցից 12 աշակերտ: Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի սան Պարիս Բաղդասարյանը, հավաքելով ամենաշատ միավորները մաթեմատիկա առարկայից, արժանացավ գլխավոր մրցանակի, Վահե Ահարոնյանը ստացավ երրորդ մրցանակը մաթեմատիկայից:
Միջոցառման գեղարվեստական մասում Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտները, ուսուցիչներ Ս. Նանյանի և Վ. Հովհաննիսյանի հետ, ներկայացրեցին Հայոց բանակի 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառում` արժանանալով խորհրդանշական նվերների և շնորհակալագրերի…
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին, մաղթելով նորանոր հաղթանակներ և ձեռբերումներ…

 

Միջոցառում Ռուսաց լեզվից

Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում 09.03.2017թ. տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին: Միջոցառումը կազմակերպել էր ռուսերենի ուսուցչուհի Աննա Ասատրյանը դպրոցի III -Ա դասարանի աշակերտների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում երեխաները ողջունեցին հավաքվածներին, գեղեցիկ բանաստեղծական հղումներով շնորհավորեցին մայրիկների, ուսուցչուհիների, կանանց և աղջիկների Մարտի 8-ը, կրկին անգամ մեծարելով ու գովաբանելով նրանց անմնացորդ նվիրումը, տքնաջան աշխատանքը: Երգեցին, պարեցին, ցուցադրեցին բեմականացված հատվածներ տարբեր հեքիաթների հերոսների մասնակցությամբ: Հանդիսատեսին փոխանցեցին ուրախ ու դրական լիցքեր՝ պայծառ տրամադրությամբ ավետելով գարնան գալուստը: