Ուսուցչի թափուր աշխատատեղեր

ՀՀ Արագածոտնի մարզի «Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենությունը հայտարարում է մրցույթ՝ դասվարի (15 դասաժամ) և պատմության (24 դասաժամ) ուսուցչի թափուր աշխատատեղերի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր եւ բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Փաստաթղթերն ընդունվում են մինչեւ մարտի 2-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Դասվարի մրցույթը տեղի կունենա մարտի 4-ին՝ ժամը 13:00-ին, պատմության ուսուցչինը՝ մարտի 5-ին՝ ժամը 13:00-ին, Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել տնօրենությանը կամ զանգահարել 094 88-55-44 հեռախոսահամարով:

«Տարվա լավագույնները»

«Տարվա լավագույնները». նոր ձևաչափ, նոր մարտահրավերներ ու էլի հաղթանակ 🏆

Վարդանուշ Լևոնի Հովհաննիսյան, շնորհավորում ենք և հպարտանում 🎓

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված «Տարվա լավագույնները» մրցույթում «Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ինֆորմատիկայի ուսուցիչ Վարդանուշ Հովհաննիսյանը կրկին լավագույններից է:

Ուսուցչի թափուր աշխատատեղ

ՀՀ Արագածոտնի մարզի «Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենությունը հայտարարում է մրցույթ՝ մաթեմատիկայի (5 դասաժամ) ուսուցչի թափուր աշխատատեղի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր եւ բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Փաստաթղթերն ընդունվում են մինչեւ դեկտեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին, Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել տնօրենությանը կամ զանգահարել 094 88-55-44 հեռախոսահամարով:

Երկրորդ աստիճանի տարակարգ

Շնորհավորում ենք և հպարտանում 🏆
Կարբիի Վ․ Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Վարդանուշ Լևոնի Հովհաննիսյանին, ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանի հրամանով, շնորհվել է ուսուցչի որակավորման երկրորդ աստիճանի տարակարգ ✍️

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐ

Շնորհավորում ենք 🏆📖🥇․․․
Կարբիի Վ․ Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Նվարդ Պողոսյանը, «Հայ գրականություն» առարկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը հաղթելով, արժանացել է առաջին կարգի դիպլոմի։
✍️ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2020 թվականի նոյեմբերին տեղի ունեցած դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը։
Մանրամասները՝ https://escs.am/am/news/7536

Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար

Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցը ևս միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին և հատուկ բացված հաշվեհամարին փոխանցել աշակերտների կողմից հանգանակված 580 000 ՀՀ դրամ։
Այս վճռական օրերին բոլորս պարտավոր ենք կուռ միասնությամբ սատարելու Հայոց բանակին՝ արժանապատվորեն ու փառքով կերտելու հերթական հաղթանակը։
Պատերազմի առաջին իսկ օրվանից դպրոցի ուսուցիչների ջանքերով առաջնագիծ է ուղարկվել սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության պարագաներ։
Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում հաղթելու վճռականությամբ մեր ժողովուրդը կրկին բռունցքվել է՝ ապավինելով միասնական ուժի անպարտելիությանը։
Միասին մենք ուժեղ ենք և նեցուկ՝ մեր հայրենիքին 🇦🇲

Գիտելիքի օր

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ.
📚Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ և դասախոսներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ծնողներ,
Շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։
Հեշտ չտրվեց մեզ անցած ուսումնական տարին. անսպասելի մարտահրավերները, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, առաջ բերեցին նոր խնդիրներ՝ դրանց նոր ու հրատապ լուծումներ գտնելու հրամայականով։ Թերևս սա է պատճառը, որ այսօր դպրոցների բակերում երեխաների աղմուկն ու աշխուժությունը չկա, սակայն համավարակը մեզ չի կարող զրկել կրթության իրավունքն ապահովելու հաստատակամությունից, և մեր աշակերտները խորհրդանշական «Սեպտեմբերի 1-ը» դիմավորելու են 14 օրից։
🧑🏻‍🏫Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորիդ, հատկապես՝ ուսուցիչներին։
Սիրելի’ մանկավարժներ՝ նվիրյալ մարդիկ, որ անցած կես տարում ուժ ու եռանդ գտաք արտակարգ պայմաններում աշխատելու և ուսումնական տարին հաջող ամփոփելու համար։ Մեզ միասին դժվար ճանապարհ է սպասվում. պետք է կարողանանք ապահովել ուսումնական գործընթացի շարունակականությունը, պարտաճանաչ անցկացնել դասերը, արագ կողմնորոշվել փոփոխությունների պայմաններում։ Մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին լինի հաղթանակի և բնականոն գործունեությանը վերադառնալու հաջող մեկնարկ։
🙋Սիրելի’ աշակերտներ, դուք եք մեր դաշնակիցն ու հենարանը։ Հորդորում եմ որդեգրել պատասխանատու կեցվածք, կատարել սանիտարահիգիենիկ բոլոր պահանջները, ձեր վարքով և պատրաստակամությամբ օգնել թե’ ուսուցիչներին, թե’ ձեր ընտանիքների ավագ անդամներին` օր առաջ հաղթահարելու մեր պետությանը պատուհասած այս մարտահրավերը, հաղթելու այս կռվում։ Ի վերջո, կրթության
նպատակը մեկն է՝ ձևավորել բանիմաց և օրինապահ քաղաքացի, հայրենասեր և ստեղծարար անհատ։
Կոչ եմ անում ձեզ այս օրերին հոգ տանել ոչ միայն ձեր, այլ նաև դասընկերների և ուսուցիչների մասին, կրկնապատկել ջանքերը դժվարությունների հաղթահարման, խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ՝ հանուն Հայաստանի վաղվա օրվա, հանուն յուրաքանչյուրիս բարօրության ու անվտանգ կյանքի։
🔅Կրկին շնորհավորում եմ, թող գիտելիքի լույսն ու ուժը բոլորիս ուղեկից լինի։

Անդրանիկ Օզանյան 155

Այսօր Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է՝ 155-ամյակը:Նա ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին` Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։

Անդրանիկ Օզանյանը հայության ինքնապաշտպանական մարտերի հիմնական կազմակերպիչներից էր՝ մեծ հայդուկապետ: Նրա ռազմական տաղանդը դրսևորվել է նաև Բուլղարիայի, ապա՝ ռուսական կանոնավոր բանակներում, հասել ընդհուպ գեներալի աստիճանի, պարգևատրվել Գեորգիևյան խաչով: Անդրանիկը ամենամեծ ժողովրդականություն վայելող, ամենասիրված հերոսներից է:

 

 

«Տեխնովացիա Հայաստան 2018» ԳՐԱՆ ՊՐԻ

ԳՐԱՆ ՊՐԻ🥇🏆
«Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցությունը աղջիկների համար» միջազգային մրցույթ
«Տեխնովացիա Հայաստան 2018»

Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի կրտսեր թիմը, ինֆորմատիկայի ուսուցիչ Վարդանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ, արժանացավ «Տեխնովացիա Հայաստան 2018» միջազգային մրցույթի  հայաստանյան փուլի գլխավոր մրցանակի 🏆🎓🥇

Հայաստանյան փուլի կազմակերպիչներն են Կրթության ազգային ինստիտուտը և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» հասարակական կազմակերպությունը: